Armenian literature: Գէորգ Էմին- Հայրենածաղիկը

ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ

Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
Հայաստանից մի ծաղիկ է տարել.

Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
Եվ վերադարձի յույսով փայփայել.
Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
Ձգտում է դէպի երկինք ու արեւ.
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
Նայել է դէպի երկիրն իր քարէ.
Եվ ուղել է իր գլուխը տրտում,
Միայն հայրենի հողում քարքարոտ…
…Այդ ծաղիկը կայ ամենքի սրտում
Եւ կոչվում է նա… հայրենի կարօտ
Գէորգ Էմին