Lesson 1

1.Դասական գրութեամբ «վ» հնչիւնն արտայայտւում է երեք ձեւով՝ «վ», «ւ» տառերով եւ «ու» երկտառով.
ՕՐԻՆԱԿՆԵՐ- կառավարել, աւար, Աստուած:

2. Բառասկզբում արտասանուող «վ»ն գրւում է «վ» տառով, արտասանուող «ու»ն գրւում է «ու» տառով.
ՕՐԻՆԱԿՆԵՐ- վարդ, վազք, ուրախ, ուս:

3.Բառասկզբում «ւ» (հիւն կամ վիւն) տառը երբեք չի գրւում:

4. «Ւ»ը (ւ) գրւում է բառավերջում կամ երկու ձայնաւորների միջեւ, եթէ յաջորդում է «ա», «ե», «ի» ձայնաւորներին.
ՕՐԻՆԱԿՆԵՐ-աւագ, թեւ, անիւ, անձրեւ, աւելի, հիւանդ, հեւասպառ:

5. «Ո»ից յետոյ արտասանուող «վ»ն միշտ գրւում է «վ» տառով. «ւ» գրելու դէպքում կ’առաջանայ «ու» տառը («եւ»ը եւ «ու»ն կցագիր երկտառեր են` ե+ւ, ո+ւ).
ՕՐԻՆԱԿՆԵՐ-գովել, որովհետեւ, ծովային, հովանոց:

6.«Է» եւ «օ» տառերից յետոյ երբեք «ւ» չի գրւում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Thoughts, News and Interesting Tidbits- From Armenia C. 2013

%d bloggers like this: