Lesson 10

Է, Ե ՁԱՅՆԱՒՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

23.Բառասկզբում արտասանուող «է» հնչիւնը գրւում է «է» տառով.
ՕՐԻՆԱԿՆԵՐ-էակ, էշ, էգ, էջ, էկրան:

24.Հնչիւնափոխուելիս «է»ն կարող է դառնալ «ի».
ՕՐԻՆԱԿՆԵՐ – էգ-իգական, էջ-իջնել:

25. Բառասկզբում արտասանուող «յէ»ն գրւում է «ե» տառով.
ՕՐԻՆԱԿՆԵՐ-ելք, եզր, երգ, երանգ, եղբայր:

26.Բառավերջում արտասանուող «է»ն միշտ գրւում է «է» տառով («ե»ով աւարտուող բառ չկայ).
ՕՐԻՆԱԿՆԵՐ -միջօրէ, ինչեւէ, ինչեւիցէ, հետզհետէ, մանրէ, ոստրէ, հիւլէ, Կարինէ, բազէ:

27.Բառակերտումի դէպքում (բարդ եւ ածանցաւոր բառեր կազմելիս), նաեւ հոլովուելիս «է»ն եւ «ե»ն երբեք չեն փոխւում.
ՕՐԻՆԱԿՆԵՐ- առէջ, Էջմիածին, էութիւն, մանրէաբան, բազէակիր, միջօրէական, Կարինէի, հիւլէական, վերելք, անեզր, համերգ, երփներանգ, հօրեղբայր:

28.Բարդ բառերում «ի»ով վերջացող բառերի արմատական «ի»ն եւ «ա» յօդակապը միասին գրւում են «ե» տառով.
ՕՐԻՆԱԿՆԵՐ- տարի+ա+վերջ=տարեվերջ, հոգի+ա+վարք=հոգեվարք, գինի+ա+վաճառ= գինեվաճառ (իա-ե):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Thoughts, News and Interesting Tidbits- From Armenia C. 2013

%d bloggers like this: