Armenian Literature- Hovhannes Shiraz- To Noah’s Crows (Armenian)

ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ
Հովհաննես Շիրազ

Ո՞Ւր եք շտապում, ով խաբուած ջրեր,
Մեզ ծարաւ թողած՝ ո՞ւր էք շտապում,
…Սևանն է քաշում ծով կարօտը ձեր՝
Դուք ո՞ւր էք օտար ծովերը թափւում:

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կը կորչեք ծովերում օտար,
Դարձէք՝ ծովանա թող հայոց առուն,
Մի՞թէ մոր գիրկը նեղ է ձեզ համար…

Ախ, մի՞թէ նեղ է, որ դուրս էք փախչում,
Բայց դուք կը կորչեք ծովերում օտար,
Ձեր կոյր կորուստով իմ յույսն է կորչում՝
Դառնում ծովասոյզ մի ջաղացաքար:

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, –
Մայր լեզուի կռւում է ինչո՞վ յաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զօրքն է նոսրանում:

Ո՞վ է ձեր խելքը հեռուից գողանում,
Այս ո՞ւր էք չւում մայր հայրենիքից,
Մեզ Աւարայրում մենակ էք թողնում,
Մի՞թէ մայր ազգը սուրբ չէ “ճոխ” կեանքից:

Այս ո՞ւր էք փախչում, խելագար ջրեր,
Մեր բուռ հողն էլ ծով ծարաւ թողած, –
Դարձէք, ետ վազէք, որ դարձնենք անմեռ
Թէկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
Բայց դառնանում է ծովակն հայրենի, –
Ո՞Ւր էք ձեր ոսկի ջրերը տանում,
Ո՞Ւր էք մեռցնում լեզուն մայրենի:

Մեր ամենասուրբ կռուից եք փախչում,
Սուրբ Աւարայրից մեր ամենօրեայ,
Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:

Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր էք շտապում,
Մի՞թէ կարօտ են օվկէանները ձեզ, –
Դարձէք… Սևանը ձեզ է պապակում,
Կանչում՝ Սահարա անապատի պես:

Մայրենի լեզուն ինչպէ՞ս կարկաչի,
Երբ որ չխօսես քո հայոց լեզուով,
Երբ աղբիւրի պէս՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կը տայ Մասիսդ, էլ ո՞վ:

Դուք հայոց ազգի յաւերժն էք թաղում,
Ձեր օրուայ կեանքում՝ գրկում օտարի,
Ահա թէ, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձիւնը՝ թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր էք շտապում,
Դարձէք, տուն վազէք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ էք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կոյսի բաժին կեանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Գանատա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կայ,
Տուն աղաւնացեք, Նոյի ագռաւներ,
Կը կորչէք, որպէս գայլախեղդ գառներ…

Մեր ամենօրեայ կռուի՞ց էք փախչում՝
Սուրբ Աւարայրից մեր ամենօրեայ,
Ինչից խռով էք՝ ինձ էլ է տանջում,
Գէթ Արարատից խռով միք մնայ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s