Armenian Literature- Rafael Badganian (Patkanyan)- in Armenian

Հայաստանը չէ՛ միտք վերացական
Եվ ոչ գեղեցիկ ցնորք է հայրենիք,
Հայրենյաց սերը չէ՛ պղատոնական
Ոչ շաղփաղփանք է, և ոչ սընոտիք։

Չէ՛, չէ՛, երգած չէ՛ դեռ Մայր Հայաստան
Կարապի երգը՝ երգն յուր տըխրագին․
Այն որ լըսեցիք՝ այն երգն էր գարնան,
Ավետյաց երգ էր հայոց սոխակին։

Չէ՛, չէ՛, հայ ազգը չէ՛ ազգ հընացած,
Անպիտան զավակ այս ներկա դարին․
Նա դեռ յուր վերջին խոսքը չէ հայտնած
Հանճարն չէ ցուցած օտար ազգերին։

Չէ՛, չէ՛, հայ ազգը չէ ազգ անիծած,
Ինչպես կրկնում են կարճամիտ մարդիկ․
Այս՝ հույնեն սովրած ու բերան առած
Աշխարհակործան, տընաքանդ կարծիք։

Չէ՛, չէ՛, հայերը չեն անմիաբան,
Երբ որ խընդիր կա ընդհանուր ազգի,
Եվ երբ պետք լինի՝ հայրենյաց պաշտպան՝
Բյուրք ոտքի կելնեն ինչպես մի հոգի։

Հայ ազգի սըրտում, թեև թագստյան,
Կա գանձ հազվագյուտ և հույժ մեծագին,—
Փըրկության հավատ, հույս արդարության,
Սեր ազատության վասըն յուր ազգին։

Չէ՛, չէ՛, դահիճ չեն լուսավոր ազգեր,
Վըստահենք, նոքա չեն մորթիլ հային,
Չի հուսահատվինք, իմ եղբայր հայեր,
Մեզ էլ իրավունք կուտան մարդկային․․․

Բայց եթե չի տա՞ն․․․ ո՜հ, այն ժամանակ․․․
Հինգ միլիոն հայեր կազմ ենք ու պատրաստ,
Նախնյաց անելով մեզի օրինակ։
Կամ կռվել-հաղթել, կամ ընկնել տապաստ։
Ռ. Պատկանյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s