Armenian Literature- Kevork Emin- Անպատասխան Հարցը

Ամէն հարց կեանքում
Պատասխա՛ն ունի
Բացի… մի՛ հարցից-
Անիծեա՜լ հարցից՝
Միա՜կ, եզակի՜ եւ անզուգակա՜ն.-

Ո՞վ չգիտէ,
Որ դարերից ի վեր
«Հայոց հարցը» կա՛յ,
Բայց լսե՞լ էք,
Որ երբեւէ լինէր… «Հայոց պատասխա՜ն»

Պատասխան չկա՜յ
Պատասխան չկա՜յ…

Հարցը՝ զրկուա՜ծը
Ազնի՜ւ-արդա՛րն է միայն ունենում.
Չար-անարդարը
Հարցն ի՜նչ է անում.-
Նա լոկ արդարի
Հո՛ղն ու երկի՛րն է
Հարցականի՛ ու հարցի տակ դնո՛ւմ.

Նա հարցեր չունի՜-
Նա ունի միայն
Հարց տուողների բերանը փակող
Եաթաղաննե՛ր ու զէնքե՛ր մարդասպան –
Իբրեւ արդարի հարցին պատասխա՛ն…

… Կա՞յ մէկն աշխարհում,
Որը չիմանայ «Հարցը Հայկական»
Բայց լսե՞լ էք,
Որ երբեւէ լինէր… «Հայոց պատասխա՜ն»

Ոչ պարսկակա՛ն, ոչ թուրքակա՛ն,-
Հայի հայկակա՛նն եմ ուզում,
Ոչ տարագի՛ր, ոչ գաղթակա՛ն,-
Հայ ազգը՝ իր տա՛նն եմ ուզում.
Իմ վաղեմի՜, ազնի՛ւ հայցին
Արդար դատաստա՛ն եմ ուզում,
Յոգնե՜լ եմ ես «Հայոց հարցի՛ց»
«Հայոց… պատասխա՛ն» եմ ուզում:

Advertisements

5 thoughts on “Armenian Literature- Kevork Emin- Անպատասխան Հարցը”

  1. Գ.ԷՄԻՆ “Զարմանալի հայ”
    Զարմանալի հա՜յ…
    Զարմանալի՛ հայ։
    Պապդ թուրքահայ,
    Հայրդ ռուսահայ,
    Դու ֆրանսահայ,
    …Զարմանալի հա՜յ…

    Սասունում ծնված,
    Բեյրութում ապրած,
    Էջմիածնում մեռած…
    Զարմանալի՜ հայ։

    Տղադ Սևանում,
    Թոռդ Միլանում,
    Ծոռդ Թեհրանում։
    Քո սերմը վաղու՜ց քեզ չի հասկանում…

    Առանց պապ ու տատ,
    Հայրենական հող,
    Մայրենի լեզու՛,
    Առանց հայր ու մայր։

    Զարմանալի հա՜յ…
    Որ որպես հյուր է իր տունը գալիս,
    Որպես տուրիստ իր տան մեջ ման գալիս,
    Եւ ետ գնում տու՛ն,
    Որ Նիս է կոչվում,
    Հալեպ կամ Շանհա՜յ։
    Զարմանալի՜ հայ,
    Զարմանալի հա՜յ…

    1. It’s his most famous… I like it, but my favourite is Zarmanali Hye… I often just grab a book of his poetry and read out loud, actually.. simply because of the pure and honest emotion he conveys through his words

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s