Armenian Literature- Գէորգ Էմին

Արար աշխարհում,
Որտե՜ղ էլ լինի
Թէ մի մարդ զոհուի-
Հզօր, թէ անկար,
Հանգիստ, թէ յանկարծ,-
Նրա շիրիմն ու շիրիմքարը կա՛յ…

Տէր-Զօրում ո՜չ մի յուշարձան չկայ,-
Եւ ոչ մի կոթո՛ղ
Եւ ոչ մի արձա՛ն,
Նոյնիսկ մի հատիկ… շիրիմքա՜ր չկայ…
Չկա՛յ,
Չի եղել-
Մի միլիոն շիրիմ ո՞վ պիտի փորէր,
Միլիոն շիրիմքար ո՞վ պիտի դնէր…
Քարոտ, քարաշատ Հայաստա՛նն անգամ
Քար չունէ՛ր այնքան
Նահատակներին մեր եղերական.-

Տէր-Զօրում ո՛չ մի յուշարձան չկայ.
Ի՛նչ հսկայ կոթող
Կամ ի՛նչ շիրիմքար կարող էր ծածկել
Անթի՜ւ,
Անհամա՜ր,
Անվերջ զոհերի այս գերեզմա՛նը.-
Տէր-Զօրը ի՛նքն է
Իր միակ կոթողն ու յուշարձանը.-
Հո՛ղն այս՝ արցունքից չոր աղո՜տ դարձած,
Աւազն այս կարմիր արեամբ լերդացա՜ծ,
Փուշն ու տատասկն այս՝
Վրէժի նման հողից դուրս ժայթքա՛ծ,
Այս պաղ աստղերը՝
Նահատակների աչքերն անհամար,
Եւ այս մահիկը՝
Հայերին մորթող կեռ եաթաղա՜նը…

Տէր-Զօրը ի՛նքն է
Իր կոթո՛ղն
Արձա՛նն ու յուշարձա՛նը:

Գէորգ  Էմին
Advertisements

One thought on “Armenian Literature- Գէորգ Էմին”

  1. Գէորգ Էմինի գրած ժամանակ չկար… սակայն ետքը Գարեգին Բ. Վեհափառի օրով մատուռ մը կանգնեցուցին Թամար 1983-84-ին

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s